четверг, 10 марта 2011 г.

20 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

1. Պատմաբանորեն ապացուցվել է , որ քրտինքը օծանելիքի և սիրային հեղուկների գլխավոր բաղադրիչն է հանդիսացել :

2. Մեքսիկացի թագավոր Մոնտեսուման ասում էր , որ շոկոլադը դա “սիրո թմրադեղն ” է և 50 բաժակ շոկոլադ էր խմում , իր կանանց տեսնելուց առաջ:

3. Մարդկանց մեծամասնությունը մինչև ամուսնանալը սիրահարվում են 7 անգամ :

4. Որոշ մարդիկ , որոնք պնդում են , որ երբեք չեն սիրահարվել , տառապում են գիպոպոտուարիզմ կոչվող հազվագյուտ հիվանդությամբ , որը թույլ չի տալիս մարդուն զգալ սիրո էմոցիաները :

5. Հարաբերությունների խախտումը հաճախ բերում է “սիրայիրն ֆրուստրացիայի”, որը ստիպում է որոշ մարդկանց ավելի սիրել այն անձին , որ իրենից հեռացել է :

6. “Սեր” տերմինը առաջացել է ”lubhyati” (սանսկրիպտ) և նշանակում է “ցանկություն” :

среда, 9 марта 2011 г.

Ինչո՞ւ են կանայք կարևորում հաճոյախոսությունները

Ինչպես հայտնի է, կինը ակնաջներով է սիրում: Ինչո՞ւ են անհրաժեշտ նուրբ խոսքերը, ինչո՞ւ են կանայք այդքան կարևորում հաճոյախոսությունները: Ամեն ինչ շատ պարզ է: Կնոջը հաճոյախոսելով` դուք մեկ հարվածով երկու նապաստակ եք սպանում` և բավարարում եք նրան սատարման պահանջը, և նրան հիացմունքի պահանջը: Հաճոյախոսության արդյունավետությունը ուժգին է այն ժամանակ, երբ կնոջը հաճելի որևէ բան ասելով` ցածրացնում եք ձեզ` բարձրացնելով նրա անհատականությունը որպես կին:
Շատ հաճախ ճիշտ ընտրված խոսքերը ճիշտ ժամանակին կարող են հաջող ծանոթությունների, գայթակղությունների ականատես լինել և վերջապես կարող են կրակ հաղորդել արդեն ծավալված հարաբերությունների: Եթե զույգերը միասին են արդեն մի քանի տարի, դա չի նշանակում, որ նրա մոտ պակասել է հաճոյախոսությունների պահանջը: Կանանց հետ շփումներում փորձառու տղամարդիկ կարծում են, որ հաճոյախոսությունը համեմունք է հարաբերություններում: Դրանք այն խոսքերն են, որոնք օգնում են կնոջն զգալու ձեր կողմից ցուցաբերած ուշադրությունը, թե որքանով եք հետաքրքրված իրենով:
Սակայն ոչ բոլոր կանայք են նախընտրում լսել հաճոյախոսություններ, սա պայմանավորված է որոշակի բարդույթներով: Այսպիսի կանանց ավելի լավ է գործով ապացուցել ձեր հետաքրքրությունը:

10 կանոն երջանիկ ամուսնության համար

 Մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել որոշ կանոնների, եթե ուզում եք պահպանել ջերմությունն ու սերը ձեր ընտանիքում։ Այս կանոններին հետևել խորհուրդ է տրվում ոչ միայն նորաստեղծ, այլև  արդեն տարիների փորձառություն ունեցող ընտանիքներին։
1. Հիշեք, որ ոչ բոլոր անհաշտություններն են լուծելի։ Ձեր երկուսի միջև որոշ անհամաձայնություններ միշտ կարող են պահպանվել։ Պարզապես պետք է իմանալ ամենասուր անկյունները և հնարավորինս խուսափել այդ մասին տեղին-անտեղի խոսելուց։
2. Փոխել կարող եք միայն ձեզ։ Բանականության տեսանկյունից` դա ակնհայտ է, բայց հուզական մասով դա ընկալելը դժվար է։ Բայց պետք է, եթե ուզում եք երջանիկ լինել և ապրել երջանիկ մարդու կողքին։
3. Հանուն տան կարգուկանոնի պահպանման եւ հանուն բոլորի բարեկեցության գործադրած ձեր ջանքերի դիմաց մի ակնկալեք պարգեւատրում, վերջ ի վերջո, դուք ամեն ինչ անում եք ձեր նախաձեռնությամբ և, եթե անգամ չասեք` սիրով։ Այսինքն` նախ և առաջ ձեզ համար եք անում։

''ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ'' ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Հայերեն "Ես սիրում եմ քեզ" — Ես սիրում եմ քեզ
Արաբերեն "Ես սիրում եմ քեզ" — Ана ахебеки
Ադիգեերեն "Ես սիրում եմ քեզ" — Сэ оры плэгун
Ալթայերեն "Ես սիրում եմ քեզ" — Мэн сэни турар
Ալբաներեն "Ես սիրում եմ քեզ" — Уне дуа ти
Ամխարերեն "Ես սիրում եմ քեզ" — Афэггерэ антэ
Անգլերեն "Ես սիրում եմ քեզ" — Ай лав ю
Աբխազերեն "Ես սիրում եմ քեզ " — Сара бара бзия бзо
Աղվաներեն "Ես սիրում եմ քեզ" — Ма ди кавэл мина
Բաշկիրերեն "Ես սիրում եմ քեզ" — Мин хинэ яратау
Բելոռուսերեն "Ես սիրում եմ քեզ" — Я тябэ кахаю
Բիրմայերեն "Ես սիրում եմ քեզ" — Чэна тинго чхи ти
Ռուսերեն "Ես սիրում եմ քեզ" — Я тебя люблю
Բուրյաթերեն "Ես սիրում եմ քեզ" — Би шамай дурлаха
Հունգարերեն "Ես սիրում եմ քեզ" — Серетлек

Համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ

Համբույրի մոգական ուժը...
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարկանց և կանանց մոտ 12%-ը ընդհանրապես չեն կարողացել մտաբերել, թե երբ են վերջին անգամ համբուրվել: Համբուրվելը յուրաքանչյուրիս կյանքում այնքան ինքնաբուխ և բնական երևույթ է դարձել, որ շատ հաճախ մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց իզուր, քանի որ վերջինս ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլև բարերար ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձեռբազատվել նույնիսկ զկրտոցից:

Ռոմանտիզմն անհետանում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս հետո

Բրիտանացի բժիշկները պարզել են ամուսնական կյանքում ռոմանտիկ հարաբերությունների տևողությունը։ Այս մասին հայտնում է Врач.TV–ն։
Նախկինում կարծիք կար, որ ռոմանտիկ զգացմունքները զույգին լքում են ամուսնանալուց 7 տարի հետո։
Վերջին հարցման արդյունքում, որն անցկացվել է 3000 տղամարդկանց ու կանանց շրջանում, պարզ է դարձել, որ ռոմանտիզմը զույգին լքում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս հետո։

Հարցվածների 1/3–ը կարծում է, որ ռոմանտիզմն անհետանում է այն պատճառով, որ ամուսինները դադարում են միմյանց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել, 12%–ը կարծում է, որ պատճառը հաճոյախոսությունների բացակայությունն է, և միայն 5%–ն է հիասթափվել զուգընկերոջ սեքսուալ ունակություններից։

Մոմեր

Նարնջագույն մոմերը նպաստում են ստեղծագործական գործընթացներին, պայծառացնում են միտքը, պարզեցնում կյանքը` դարձնելով այն ոչ թե տառապալից օրերի շարան, այլ իրական երազ: Այս գույնի մոմերը հաջողություն են բերում եւ պատկանում Առյուծներին:

Կարմիր մոմերը բարենպաստ ազդեցություն են թողնում մարդկանց վրա` նպաստելով նյութափոխանակությանը: Առաջացնում են կիրք, եռանդ եւ ցանկություններ: Այս գույնի մոմերը խորհուրդ են տրվում հատկապես Խոյերին եւ Կարիճներին:
մոմերը ուժգնացնում են ինտուիցիան եւ ինքնուրույնությունը: Այս գույնի մոմերը խորհրդանշում են համբերատարություն, անսպառ երազկոտություն: Խորհուրդ է տրվում Կույս եւ Ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց: