среда, 9 марта 2011 г.

Ռոմանտիզմն անհետանում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս հետո

Բրիտանացի բժիշկները պարզել են ամուսնական կյանքում ռոմանտիկ հարաբերությունների տևողությունը։ Այս մասին հայտնում է Врач.TV–ն։
Նախկինում կարծիք կար, որ ռոմանտիկ զգացմունքները զույգին լքում են ամուսնանալուց 7 տարի հետո։
Վերջին հարցման արդյունքում, որն անցկացվել է 3000 տղամարդկանց ու կանանց շրջանում, պարզ է դարձել, որ ռոմանտիզմը զույգին լքում է ամուսնանալուց 10 տարի 11 ամիս հետո։

Հարցվածների 1/3–ը կարծում է, որ ռոմանտիզմն անհետանում է այն պատճառով, որ ամուսինները դադարում են միմյանց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել, 12%–ը կարծում է, որ պատճառը հաճոյախոսությունների բացակայությունն է, և միայն 5%–ն է հիասթափվել զուգընկերոջ սեքսուալ ունակություններից։

Комментариев нет:

Отправить комментарий