среда, 9 марта 2011 г.

Մոմեր

Նարնջագույն մոմերը նպաստում են ստեղծագործական գործընթացներին, պայծառացնում են միտքը, պարզեցնում կյանքը` դարձնելով այն ոչ թե տառապալից օրերի շարան, այլ իրական երազ: Այս գույնի մոմերը հաջողություն են բերում եւ պատկանում Առյուծներին:

Կարմիր մոմերը բարենպաստ ազդեցություն են թողնում մարդկանց վրա` նպաստելով նյութափոխանակությանը: Առաջացնում են կիրք, եռանդ եւ ցանկություններ: Այս գույնի մոմերը խորհուրդ են տրվում հատկապես Խոյերին եւ Կարիճներին:
մոմերը ուժգնացնում են ինտուիցիան եւ ինքնուրույնությունը: Այս գույնի մոմերը խորհրդանշում են համբերատարություն, անսպառ երազկոտություն: Խորհուրդ է տրվում Կույս եւ Ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց:

Երկնագույն մոմերը նպաստում են ընտանեկան ներդաշնակությանը, խաղաղությանը: Կիրառելի է Ձկների, Ջրհոսի համաստեղության տակ ծնված մարդկանց համար:

Վարդագույն մոմերը խորհրդանշում են կանացիություն, քնքշություն: Այս գույնի մոմերն առաջացնում են ռոմանտիկ տրամադրություն: Մեծ կիրառության են հանդիպում հիմնականում Այծեղջյուրների մոտ:

Կանաչ գույնի մոմերը նպաստում են նոր ձեռնարկների իրականացմանը, վանում են անհաջողությունները եւ նախանձը: Հատկապես օգտակար են Աղեղնավորների համար:

Կապույտ
գույնի մոմերը սրում են ցանկացած զգացմունք` դրական, թե բացասական: Նրանք բորբոքում են երեւակայությունը, ինչը չափազանց զարգացած է Երկվորյակների մոտ: Դարչնագույն, մոխրագույն մոմերը հանում են լարվածությունը, նպաստում հոգու եւ մարմնի հավասարակշռությանը: Հատկապես արդյունավետ ազդեցություն կթողնեն, եթե լինեն հոտավետ: Այս մոմերը վառելու հեղինակային իրավունքը պատկանում է Կշեռքներին:

Սպիտակ մոմերը կլանում են Լուսնի էներգիան, որն էլ հետագայում ուղորդվում է օգնում են Խեցգետնի համաստեղության տակ ծնված մարդկանց, օգնում վստահ զգալ իրենց ուժերի մեջ եւ կայացնել ճիշտ որոշումներ:

Մանուշակագույն

Իսկ մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս վառել ամեն գույնի մոմ, որպեսզի տեսնել` ինչ դուրս կգա դրանից :)

Комментариев нет:

Отправить комментарий