среда, 9 марта 2011 г.

Ինչո՞ւ են կանայք կարևորում հաճոյախոսությունները

Ինչպես հայտնի է, կինը ակնաջներով է սիրում: Ինչո՞ւ են անհրաժեշտ նուրբ խոսքերը, ինչո՞ւ են կանայք այդքան կարևորում հաճոյախոսությունները: Ամեն ինչ շատ պարզ է: Կնոջը հաճոյախոսելով` դուք մեկ հարվածով երկու նապաստակ եք սպանում` և բավարարում եք նրան սատարման պահանջը, և նրան հիացմունքի պահանջը: Հաճոյախոսության արդյունավետությունը ուժգին է այն ժամանակ, երբ կնոջը հաճելի որևէ բան ասելով` ցածրացնում եք ձեզ` բարձրացնելով նրա անհատականությունը որպես կին:
Շատ հաճախ ճիշտ ընտրված խոսքերը ճիշտ ժամանակին կարող են հաջող ծանոթությունների, գայթակղությունների ականատես լինել և վերջապես կարող են կրակ հաղորդել արդեն ծավալված հարաբերությունների: Եթե զույգերը միասին են արդեն մի քանի տարի, դա չի նշանակում, որ նրա մոտ պակասել է հաճոյախոսությունների պահանջը: Կանանց հետ շփումներում փորձառու տղամարդիկ կարծում են, որ հաճոյախոսությունը համեմունք է հարաբերություններում: Դրանք այն խոսքերն են, որոնք օգնում են կնոջն զգալու ձեր կողմից ցուցաբերած ուշադրությունը, թե որքանով եք հետաքրքրված իրենով:
Սակայն ոչ բոլոր կանայք են նախընտրում լսել հաճոյախոսություններ, սա պայմանավորված է որոշակի բարդույթներով: Այսպիսի կանանց ավելի լավ է գործով ապացուցել ձեր հետաքրքրությունը:
Ինչպիսի՞ հաճոյախոսություններ անել
Ի՞նչ է պետք շշնջալ կնոջը:
Միշտ կնոջը ասեք, որ նա այնպիսին չէ, ինչպիսին ուրիշները,  ասել է անգլիացի գրող Ուինդեմ Լյուիսը: Այն ինչը հաճելի է ձեր աչքերի համար, դա էլ անհրաժեշտ է գովել, լինի դա նոր հագուստ, պայուսակ, սանրվածք, նրա հաճելի ժպիտը: Հաճոյախոսությունը հատուկ անհրաժեշտ է տոնական օրերին: Այս օրերին կինը անպայման կցանկանա գեղեցկանալ` նոր հագուստ կրելով, ոչ սովորական սանրվածքով: Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ճիշտ ժամանակին նկատեք և հաճոյախոսեք փոփոխությունները: Նույնիսկ իր վրա ամենավստահ կինը կարիք ունի հաստատման այն բանի, որ նա գրավիչ է:
Առանձնացրեք ձեր ընտրյալին բոլորից:
Եթե հաճոյախոսում եք նոր ծանոթ կնոջ, ապա աշխատեք քիչ կատակել, հատկապես նրա արտաքինի վերաբերյալ: Նա դա կարող է ճիշտ չհասկանալ:
Ձեր սիրելի կնոջ մեջ բազմաթիվ հաճոյախոսելու օբյեկներ կան` նրա կանացիությունը, բարյացակամությունը, էլեգանտությունը, խելացիությունը, դյութիչ ձայնը, համբերատարությունը, կարեկցանքը, հոգատարությունը և բազմաթիվ այլ որակներ: Կարևորը լինել ուշադիր, նկատել և անընդհատ արտահայտվել` համեմելով ձեր հարաբերությունները, կանանց այդքան անհրաժեշտ, գեղեցիկ և հաճելի խոսքերով:

Հաճոյախոսությունը ուշադրության նշան է
Հաճոյախոսելը, ցավոք, բոլորին չէ, որ տրված է և բոլորի մոտ չէ, որ ստացվում է: Հաճոյախոսել կարելի է սովորել և այս գիտության մեջ կարևորը անկեղծությունն է:
Կեղծավորություն մի արեք, քանի որ ցանկացած կեղծիք կանանց կողմից ընդունվում է ավելի վատ, քան սուտը: Եթե չարաշահեք ստանդարտ բառեր, ինչպիսին օրինակ ամենա-ամենա, ընդմիշտ, ոչ ոք ձեզ չի հավատա: Հաճոյախոսության մեջ ավելացրեք առանձնահատկություն, որը բնորոշ է այն կնոջը, որին հղում եք հաճոյախոսությունը:
Ոչ ձեր կնոջը, ոչ էլ այն կնոջը, որի հետ նոր եք ծանոթացել չի կարելի ասել Դու այսօր շատ հմայիչ ես, կամ դու այսօր գեղեցիկ ես: Այս արտահայտությունները ուղակի չեն ընդունվի և հավատացաց եղեք, որ նա կմտածի, որ երեկ դուք նրան հմայիչ չեք համարել:
Հաճոյախոսությունը արվում է հաստատուն և բարյացակամ տոնով, առանց ավելորդ ժեստերի ու դերասանական խաղի: Եվ ամենակարևորը առիթը բաց մի թողեք հաճելի դարձնելու ձեր ընտրյալի օրը:
Բացահայտեք կնոջ մեջ թաքնված առավելություններ, որոնք արժանի են հաճոյախոսության և հաճոյախոսեք, խուսափեք ակնհայտ բաներ ասելուց և շաբլոն արտահայտություններ անելուց:

Եվ վերջում չմոռանանք նշել, որ հաճոյախոսությունները պետք է լինեն տեղին և ժամանակին: Քո ժպիտը ինձ գերել է արտահայտությունը անեք այն ժամանակ, երբ կինը նայում է ձեզ տխուր դեմքով, բնականաբար ձեր հաճոյախոսությունը կորակվի չստացված և ամեն ինչ կփչացնի: Կարողացեք լինել ուշադիր և ունակ եղեք զարմացնելու կանանց, ինչը, խոստովանում ենք, այդքան էլ հեշտ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий